Իմ առաջին մրցաշրջանը «Ռեալում» ստացվեց վատը․ Էդեն Ազար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է մադրիդյան թիմում իր առաջին մրցաշրջանի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Իմ առաջին մրցաշրջանը «Ռեալում» ստացվեց վատը, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Սա ադապտացիայի մրցաշրջան էր։ Գնահատել պետք է իմ երկրորդ մրցաշրջանով։ Այստեղ հրաշալի թիմ է, ես ծանոթացա մի շարք նոր մարդկանց հետ։ Սա մեծ փորձ է ինձ համար։ Պայմանագրով ես դեռ 4 տարի ունեմ այստեղ հանդես գալու և հույս ունեմ, որ կհավաքեմ իմ մարզավիճակը»։