Հայտնի է առաջին մարդու ինքնությունը, ով Ուհան քաղաքում վարակվել էր կորոնավիրուսով
Առաջին չինացին, ով կորոնավիրուսով էր վարակվել Չինաստանի Ուհան քաղաքում, վաճառողուհի էր Ուհանի առևտրի կենտրոններից մեկում։
Կնոջ ազգանունը Վեյ է։ Մինչ այս պահն անհայտ է, թե ինչպե՞ս է նա վարակվել ինֆեկցիայով։ Լրատվամիջոցները կարողացել են ծանոթանալ հիվանդների առաջին ցանկի հետ և պարզվում է, որ առաջին 24 հիվանդները Ուհան քաղաքի առևտրի կենտրոններում էին աշխատում, որոնցից 4-ը մի ընտանիքի անդամներ են։
Կինը ջերմություն է ունեցել և նշել է, որ այս անգամ հիվանդությունը երկար է տևում։ Նա հոսպիտալացվել է և նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։