Կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է Կսենյա Սոբչակի մայրը
Հեռուստաաստղ Կսենյա Սոբչակի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Դեռևս կորոնավիրուսի թեստի պատասխանները չկան։ Կինը որոշել է հոսպիտալացվել, քանի որ շփում է ունեցել այլ երկրից եկած քաղաքացիների հետ։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։