Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 649-ի
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը երկրում հասնում է 649-ի, որոնցից 13-ը մահացել է։
Նշվում է, որ հիվանդներից 602-ը Հնդկաստանի բնակիչներ են։
Ավելի վաղ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին երկրում հաստատել էր 3 շաբաթյա արտակարգ դրություն։