ԱՄՆ-ում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսից մահացած մոր դիակի մոտ

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգում երեխան 16 ժամ անցկացրել է կորոնավիրուսով հիվանդ մոր դիակի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
42-ամյա կինը, ով աշխատում էր բժիշկ, գտել են մահացած իր իսկ տանը։ Բժշկական քննությունից հետո պարզ է դարձել, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով։
Պարզվել է, որ կինը մահացել է դիակը գտնելուց 12-16 ժամ առաջ։ Այդ ամբողջ ըթացքում տանը եղել է փոքր երեխան։