Ոստիկանները բռնել են Գյումրու համայնքապետարանի աշխատակցին (տեսանյութ)

Այս թեմայով
- Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)
- Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ. ԲՀԿ
- Ոստիկանությունն առևանգում է փողոց փակած մեքենաները և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին. Մելիքյան
- Ոստիկանությունը հաստատում է՝ ակցիայի մասնակցի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։
Գյումրու բնակիչը հրավիրվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։
Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։