Կանխարգելիչ գործողություններ անելու կոչերը արդարացված էին, բայց դուք քարոզարշավ էիք անում. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը
Ես հասկանում եմ: Ժամանակը ցույց տվեց, որ մեր բոլոր մտահոգությունները և կանխարգելիչ գործողություններ անելու կոչերը արդարացված էին, բայց դուք, հարգելի իշխանություն, այն ժամանակ դրա հավեսը չունեիք. քարոզարշավ էիք անում և ցինիկ հարցազրույցներ տալիս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Այսօր շարունակում ենք հայտնել մեր մտահոգությունները, առաջարկներ ենք անում, հարցեր ենք բարձրացնում, իսկ դուք նորից ցինիկ հարցազրույցներ եք տալիս:
Իհարկե ընդդիմության և իշխանության պատասխանատվության ծավալը նույնը չէ: Բայց այստեղ ծավալի խնդիրը չի: Այլ այդ պատասխանատվության լրջությունը առհասարակ գիտակցելը և մեծամիտ, ցինիկ, ինքնահավան պահվածք չունենալը:
Ափսոսում եմ, որ այդպիսով նսեմացնում եք նաև աշխատող, իրենց գործին տիրապետող մարդկանց աշխատանքը:
Ընդամենը»,- գրել է պատգամավորը։