Կորոնավիրուսով վարակվել է արքայազն Չարլզը
Արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկանում ենք ITV news-ից:
Նրա մոտ թույլ ախտանշաններ են ի հայտ եկել: Վերջին օրերին արքայազնը աշխատել է նորմալ օրակարգով: Նշվում է նաև, որ անհնար է պարզել, թե ումից է վարակվել արքայազնը, քանի որ վերջին շրջանում նա շատ է մասնակցել մարդաշատ միջոցառումների:
Արքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է: