Անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ԱՀ ոստիկանություն

Այս թեմայով
- «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն
- Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները
- Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը
- Մեքենան մեծ արագությամբ ընթացել և ընկել է ձորը. ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը պարզելու, մեքենան ձորից հանելու ուղղությամբ
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:
Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով:
Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար: