Արտերկրում գտնվող և վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր. ՀՀ ԱԳՆ

Այս թեմայով
- «Հիմնովին հերքում ենք». ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ
- «Սա կարևորագույն նշանակություն ունի». ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևը
- Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Աննա Նաղդալյան
- Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է․ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող եւ հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
«Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի եւս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։
Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։