Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո գումար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին իր մասնակցությունն է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարին։
Արգենտինացին մոտ 1 միլիոն եվրո գումար է հատկացրել կատալոնական կլինիկաներից մեկին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նա գումար է նվիրաբերել նաև Արգենտինայի կլինիկներին։
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է մոտ 40 հազարի։