Որքան մարդ է աշխարհում մահացել կորոնավիրուսից մինչ այս պահը
Մարտի 25-ի տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է մոտ 400 հազար մարդ, որոնցից 18149-ը մահացել են և բուժվել է ավելի քան 101 հազար մարդ։
Այս մասին տեղեկանում ենք South China Morning Post թերթից։ Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն աճել է մոտ 43591-ով, իսկ մահացածներինը՝ 2058-ով։
Հիվանդների ու մահացածների թվով Եվրոպան առաջինն է։