Հանկարծամահ է եղել Սուդանի պաշտպանության նախարար Ջամալ Օմարը
Մահացել է Սուդանի պաշտպանության նախարար Ջամալ Օմարը։ Այս մասին տեղեկանում ենք արաբական Al Hadath հեռուստաալիքից։
Նշվում է, որ նախարարը մահացել է Հարավային Սուդան այցի ժամանակ՝ սրտի կաթվածից։
Ջամալ Օմարը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։