Ոստիկանության հատուկ ուժերը տեղակայվեցին Երևանի փողոցներում. տեսանյութ
Ոստիկանության հատուկ ուժերն արդեն Երեւանի փողոցներում են: Այսօրվանից ՀՀ ոստկանությունը հատուկ հսկողություն է սահմանելու մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար:
Ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի միայն կենսական նշանակության անհրաժեշտ տրամաբանության մեջ:
Նա նաեւ նշեց, որ տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: