Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդությամբ դիմել է դատարան
Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկակացրել դատարան նրա մասնակցությամբ դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի ընկերներ, լրագրողներ.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: