Կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆինլանդիայի նախկին նախագահի մոտ
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարին հիվանդացել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
82-ամյա Ախտիսաարին հոսպիտալացվել է մարտի 23-ին։ Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է լավ։ 2008 թվականին նա Նոբելյան մրցանակ է ստացել։
Նա Ֆինլանդիայի նախագահն էր 1994-2000 թվականներին։