Բողոքներ կան այն մասին, որ աշակերտներին հրավիրում եք տուն կամ դպրոց պարապմունքների. պատգամավորը՝ ուսուցիչներին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ուսուցիչներ, բողոքներ կան այն մասին, որ աշակերտներին հրավիրում եք տուն կամ դպրոց պարապմունքների (խմբային և անհատական) համար։ Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով կարող եմ ձեզ հասկանալ, բայց ռիսկային ժամանակահատվածում ստիպել աշակերտին օգտվել հանրային տրանսպորտից, անցնել մի շարք ռիսկային գոտիներով այդ թվում նաև շփվել ձեր հետ, այն դեպքում, որ վստահ եմ ձեր շփման դաշտը նման պարագայում մեծ է, խոսում է պատասխանատվության բացակայության մասին։ Զերծ մնացեք նման քայլերից, քանի որ յուրաքանչյուրրիդ առողջությունը կարևոր է մեզ համար»։