Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներն ավելի քան մեկ շաբաթ տուն չեն գնում (լուսանկարներ)
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատող Արմինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուժաշխատողների լուսանկարներ և կից գրառել.
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի իմ հրաշքներ, առաջնագծում մարտնչող հերոսներ, մեկ շաբաթից ավել է դուք մոռացած տուն ու ընտանիք, ծնող ու երեխա «կռիվ» եք տալիս աշխարհին պատուհասած վիռուսի դեմ, անտրտունջ ու անշահախնդիր կատարում հերոսական աշխատանք:
Այսօրվա Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում մրմնջացած աղոթքս ու խնդրանքս առ Աստված ձեր համար էր սիրելիներս, թող Աստված ուժ տա ձեզ, մեզ՝ դիմանալու և պատվով այս ճակատամարտում հաղթելու, Աստված պահապան բոլորիս»: Սիրում եմ բոլորիդ