Կորոնավիրուսով վարակված Պաոլո Մալդինին տեսաուղերձ է հղել (տեսանյութ)
Իտալաիկան «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ և տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին, ով հիվանդ է կորոնավիրուսով, տեսաուղերձ է հղել։ Այս մասին տեղեկանում ենք Մալդինիի ինստագրամյան էջից։ Նա մասնավորապես նշել է․
«Ողջույն բոլորին։ Այս տեսանյութով ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում նամակներով իրենց աջակցությունն են հայտնել իմ և իմ որդու առողջության համար։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք պետք է առաջիկա շաբաթներում հաղթենք այս վիրուսին։ Շնորհակալություն ձեր սիրո համար, որը երբեք բավական չի լինում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալդինիի և իր որդու մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս։