Կառլոս Տևեսն ու Էդինսոն Կավանին կարող են դառնալ թիմակիցներ
Արգենտինական «Բոկա Խունիորս»-ը կպայքարի «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի համար։
33-ամյա ուրուգվայցին մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ ֆուտբոլիստ։ Այս պահին արգենտինական թիմում հանդես են գալիս Կառլոս Տևեսն ու Մաուրո Սարատեն։
Նշվում է նաև, որ Կավանին կարող է հանդես գալ Մադրիդի «Ատլետիկո»-ում կամ «Ինտեր Մայամի»-ում։