Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիա այցից հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Շոյգուի հետ մեկտեղ բժշկական ստուգում են անցել նաև բոլոր նրանք, ովքեր այցելել էին Սիրիա։ Բոլոր թեստերն ունեցել են բացասական պատասխան։ Այս ամենի հետ մեկտեղ բժիշկները ջերմաչափումներ են արել Պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցներին։
Նշվում է, որ Շոյգուն Սիրիայում էր աշխատանքային այցով։