Հաբիբ VS Ֆերգյուսոն մենամարտը կկայանա առանց հանդիսականների
Ռուս մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի մարզիկ Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը կկայանա առանց հանդիսականների։
Այս մասին տեղեկանում ենք Yahoo Sports-ից։
MMA-ի ղեկավար Դանի Ուայթը հայտնել է, որ կորոնավիրուսով պայմանավորված մենամարտը կկայանա առանց հանդիսականների։
Ուայթը նշել է նաև, որ մարտի կայանալու վայրն արդեն հայտնի է, սակայն դեռ չի կարող նշել, թե որտեղ է դա։