G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա օնլայն ձևաչափով
«Մեծ քսանյակի» կոնֆերանսը կկայանա այս շաբաթվա մեջ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ տեղեկությունների՝ կոնֆերանսը կկայանա մարտի 26-ին։ Այս պահի դրությամբ ընթանում են կազմակերպչական ակտիվ աշխատանքներ։
G20-ի գագաթնաժողովի օնլայն անցկացման մասին հայտնի դարձավ միայն մարտի 20-ին։