Առավոտյան 10։00֊12։00-ը խանութները սպասարկեն միայն տարեցներին. գլխավոր պարետի կոչը (ֆոտո)
Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արտակարգ դրության գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը։
«Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։