Իսպանիայում դադարեցվեցին ֆուտբոլային բոլոր մրցաշարերը
Իսպանիայում դադարեցվել են ֆուտբոլային բոլոր մրցաշարերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից։
Աղբյուրը նշում է, որ անորոշ ժամանակով դադարեցվում են ֆուտբոլային բոլոր մրցաշարերը։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Իսպանիայի Լա Լիգայի ընդհամենը 2 տուր է հետաձգվել։
Եվրոպական այլ երկրներում ևս դադարեցվել են ֆուտբոլային հանդիպումները։