Պաոլո և Դանիել Մալդինիները կորոնավիրուսով վարակվել են մարտի 8-ին․ այդ օրը «Միլան»-ը խաղ է ունեցել
Իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին և իր որդի Դանիել Մալդինին վարակված են կորոնավիրուսով։ Իտալական հեղինակավոր GdS պարբերականը գրում է, որ հայր ու որդի Մալդինիները վարակվել են մարտի 8-ին։
Այդ օրը միլանյան ակումբն առանց հանդիսականների հանդիպում անցկացրեց «Ջենովա»-ի հետ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Իտալիայում դադարեցվել են ֆուտբոլային խաղերը։