Կորոնավիրուսից մահացել է իսպանական ակումբի նախկին մարզիչը
Իսպանական «Էսպանյոլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բենիտո Հոնետը մահացել է 84 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նախկին մասնագետի մահվան պատճառ հանդիսացել է կորոնավիրուսը։ Նա ուներ նաև մի շարք խրոնիկ հիվանդություններ։
Պետք է նշել, որ Հոնետը Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող էր։