«Ինտերը» մերժել է Լաուտարո Մարտինեսին գնելու «Բարսելոնայի» առաջարկը
Կատալոնական «Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի մրցաշրջանի ավարտին իր թիմ հրավիրի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Այս մասին տեղեկանում ենք իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրայից։ Կատալոնացիները 22-ամյա արգենտինացու համար առաջարկել են 70 միլիոն եվրո և Արթուրո Վիդալին ու Նելսոն Սեմեդուին։ Սակայն իտալական ակումբը մերժել է։
Միլանյան ակումբը պատրաստ է բաց թողնել 111 միլիոն եվրոյի դիմաց։ Իսպանացիները Մարտինեսին տարեկան պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո։