Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել կատալոնական «Բարսելոնա» թիմի անձնակազմում
Կատալոնական «Բարսելոնայի» անձնակազմի անդամներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։
Հիվանդությունը հայտնաբերվել է թիմի սկաուտ Անդրե Կյուրիի մոտ։ Նա իր կնոջ հետ միասին հիվանդացել է Սան -Պաուլո քաղաքում։ Սկաուտը դեռ չի հոսպիտալացվել, քանի որ իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ հենց Կյուրին արողացավ կատալոնական ակումբի համար գտնել Նեյմարին։