Ենիսեյ գետի մոտ գտնվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխայի դի
Կրասնոյարսկի երկրամասում Ենիսեյ գետի մոտ գտել են պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածնի դի։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նշվում է, որ մարմինը գտնվել է Մինուսինսկա մարզում։ Ոստիկանությունն ու համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում պարզելու համար մահացածի ինքնությունն ու երեխայի մահվան պատճառները։
Ոստիկանները փորձում են գտնել նաև մահացածի ծնողներին։