Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների 90 տոկոսն առողջացել է
Չինաստանի իշխանությունները պատմել են, որ իրենց երկրում նվազել է կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նոր տվյալների համաձայն Չինաստանի հիվանդանոցներում մնացել է կորոնավիրուսով հիվանդ մոտ 5000 մարդ։ Կորոնավիրուսի տարածման օրվանից Չինաստանում գրանցվել է 81093 հիվանդ, որոնցից 72703-ը առողջացել են։ Սա կազմում է հիվանդների 89,65 տոկոսը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուս առաջին անգամ գրանցվեց դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։