Չինաստանում արդեն 3-րդ օրն է՝ նոր կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել․ ապաքինվել է ավելի քան 71 700 մարդ
Երրորդ օրն անընդմեջ Չինաստանի տարածքում նոր տեսակի կորոնավիրուս միայն հայտնաբերվում է երկիր ժամանածների մոտ։
Նախօրեին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք է գրանցվել, որոնք հայտնաբերվել են երկիր ժամանածների մոտ։ Այդ մասին տեղեկացնում է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի կայքէջը։
14 հիվանդ հայտնաբերվել է Պեկինում, 9-ը՝ Շանհայում, 7-ը՝ Գուանդուն նահանգում, 4-ը՝ Ֆուցզյանում, իսկ Չժեցզյանում, Շանդունում, Շենսիում` 2-ական հիվանդ, Սիչուանում` 1:
Ընդհանուր առմամբ, հաշվարկվում է 269 վիրուսակիր է եկել Չինաստան՝ արտերկրից։
Այս պահին բուժման փուլում է գտնվում մոտ 6000 մարդ, 1900-ի վիճակը ծանր է: Ավելի քան 71 700 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: