«Նապոլին» «Ռեալի» հարձակվողին գնելու գլխավոր թեկնածուն է
Իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը հայտնում է, որ իտալական «Նապոլին» համարվում է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին գնելու գլխավոր թեկնածուն։
Նեապոլյան ակումբն արդեն իսկ նախնական համաձայնություն ունի իտալացի հարձակվող Անդրեա Պետանյաի հետ և նրա հետ մեկտեղ դիտարկում է նաև Յովիչին գնելու տարբերակը։
Նշվում է, որ ամռանը թիմից կհեռանա Արկադիուշ Միլիկը և այդ դեպքում Յովիչի տրանսֆերը կդառնա հավանական։