ՈՒԵՖԱ-ն առաջարկել է մրցաշրջանն ավարտելու 3 ամսաթիվ
ՈւԵՖԱ-ն ֆեդերացիաներին և Եվրոպայի լիգաներին առաջարկել է մրցաշրջանի ավարտի 3 տարբերակ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ առաջին տարբերակով բոլոր առաջնություններն ու ակումբային մրցաշարերը պիտի ավարտվեն հունիսի 30-ին։ Քննարկվում է նաև հուլիսի 31-ի և օգոստոսի 31-ի տարբերակները։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Եվրոպայի բոլոր ֆուտբոլային մրցաշարերը դադարեցված են։