Լևանդովսկին նշել է, որ ժամանակին Ռոնալդուն ցանկացել է իրեն տեսնել «Ռեալում»
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ժամանակին Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է, որպեսզի իրենք միասին հանդես գան «Ռեալում»։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Լևանդովսկին ընդգծել է նաև, որ կարող էր տեղափոխվել շատ թոփ ակումբներ, սակայն դա իր համար գերնպատակ չի եղել, քանի որ անկախ ակումբից նա ցույց էր տալու իր լավագույն որակները։