Բրիտանացի գիտնականները սկսում են կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները
Ավելի քան 20 հազար կամավորներ իրենց ցանկությունն են հայտնել մասնակցություն ունենալու բրիտանացի գիտնականների կողմից ստեղծվող պատվաստանյութի փորձարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք The Wall Streer Journal-ից։
Կամավորների համար սահմանված է հատուկ գումար-պարգևավճար։ Կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծելու համար գիտնականները կօգտագործեն նույն ընտանիքին պատկանող մեկ այլ վիրուս։ Պատվաստանյութը արդյունավետ կլինի, եթե մարդիկ, ովքեր ընդունել են այն, վարակված չեն։
Մի քանի օրվա ընթացքում այդ ծրագրին մասնակցելու համաձայնություն է հայտնել մոտ 20 հազար մարդ։