Հաբիբ VS ֆերգյուսոն մենամարտը կարող է չկայանալ
UFC-ի նախագահ Դեն Ուայթը նշել է, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը կարող է չկայանալ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Մարտը նշանակված էր ապրիլի 18-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այն կկայանա հաջորդ տարվա ամռանը։