Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
Մինչ այս Անդրանիկ Գասպարյանը զբաղեցնում էր Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։
Անդրանիկ Գասպարյանի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ա.Գասպարյանի դիմումը՝
1.Անդրանիկ Գագիկի Գասպարյանին՝ 2020 թվականի մարտի 20-ից, նշանակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
2.Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Գևորգյանին ազատել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»: