Էրլինգ Հալանդը ճանաչվել է Գերմանիայի փետրվար ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը ճանչվել է Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն երիտասարդ խաղացող։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
19-ամյա նորվեգացին առաջ է անցել «Լեյպցիգ» ֆուտբոլիստ Կրիստոֆեր Նկունկուից և «Քյոլնի» պաշտպան Իսմաիլ Յակոբսից։
Փետրվար ամսվա 5 խաղում Հալանդը դարձել է 4 գոլի հեղինակ։