Հնդկաստանում մահապատժի են ենթարկվել խմբակային բռնաբարություն իրականացրած 4 ուսանող
Հնդկաստանում այսօր մահապատժի է ենթարկվել 31-ամյա Ակշար Տխակուրը, 25-ամյա Պավան Գուպտան, 26-ամյա Վինայ Շարման և 32-ամյա Մուկեշ Սինգխը, ովքեր մեղադրվում էին 2012 թվականին խմբակային բռնաբարություն իրականացնելու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Մահապատիժն իրականացվել է Տիխարի բանտում։ Մահապատժի ենթարկվածները բանտում էին 7 տարի։
Նրանք մեղադրվում էին 2012 թվկանին իրենց համակուրսեցուն՝ 23-ամյա աղջկան խմբակային բռնաբարելու և սպանելու մեջ։