Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)
Մամուլ

«Իրատես». Դու մենակ չես․ հենց փողի կարիք է լինում, մարդկանց հիշեցնում են մենակ չլինելու մասին

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանության սիրելի կարգախոսը՝ «Մենակ չես»-ը, նաեւ կորոնավիրուսի օրերին է ակտուալ: Բնավ նկատի չունեմ, թե երկիրն անթերիին մոտ կառավարելու խոստում տվածները ՀՀ ամեն մի քաղաքացու յուրահատուկ ձեւով են սիրում, գուրգուրում, փաղաքշում ու վստահեցնում՝ խնդիրը բոլորինս է, ցավը՝ մեկը: Ասածս այն է, որ օրհասական պահերին իշխանությունները, սովորաբար, կարիքի, անհրաժեշտության, հաճախ իրենց չարածի անունը փաթեթավորում են «ժողովուրդ» անվամբ ու հանուն բոլորիս միասնականության՝ հորդորում օգնել պետությանը, ազգին, համայն մարդկությանն ու Երկիր մոլորակին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 120-ից ավելի մարդ կա, առողջապահության նախարարությունը, սակայն, նոր է հիշել, գլխի ընկել, որ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար հավելյալ գումար է անհրաժեշտ: Կառավարությունում խնդրի լուծման «ամենաիդեալական» տարբերակը, երեւի թե, միանգամից են գտել ու որոշել՝ ֆինանսների նախարարությունում հաշիվ բացել, որ մարդիկ բժշկական դիմակների, ձեռնոցների ձեռքբերման, ինչպես նաեւ բուժաշխատողներին խրախուսելու համար գումար հավաքեն:

Ժողովուրդն այժմ էլ պետք է մտածի՝ ինչպես օգնի պետությանը, որ նա դիմակ հայթայթի, հետո դրա բիզնեսի մենաշնորհը բաշխի հավատարմության երդում տված օլիգարխներից (հազար անգամ ներողություն՝ խոշոր գործարարներից) մեկին, որ նա էլ հնգապատիկ թանկ վաճառի հենց այն նույն հպարտ քաղաքացուն, որ «Ընդդեմ կորոնավիրուսի» սրտաճմլիկ դրամահավաքության շրջանակում ինչ-որ գումար էր տրամադրել պետությանը: Ցավն այն է, որ իմ կողքին ապրող ու «քայլ արած» մարդը հաճախ չի գիտակցում, որ պետությանն առաջին օժանդակողը ոչ թե ինքը պետք է լինի, այլ հենց այն «խոշոր գործարարը», որի բիզնեսի համար պետությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում:

Վարչապետի բառապաշարով ասած՝ իրավապահ համակարգը «վզներից չի բռնում», «պադվալներից չի հանում», «ասֆալտներին չի ծեփում» այն գործարարներին, որոնք, առիթից օգտվելով, երկրին գնաճ են «պարգեւում»: «Հարսնացու հյուսիսից» հայտնի ֆիլմից մի դրվագ հիշեցի՝ «հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի»:

Նույնն էլ՝ իշխանությունների դեպքում. հենց փողի կարիք է լինում, մարդկանց մենակ չլինելու մասին են հիշեցնում ու ասում՝ հասեք, փրկեք: Այո, այս օրերին զօրուգիշեր աշխատող, հերթապահություն իրականացնող, ամենատարբեր մարդկանց հետ շփվող բժիշկներին պետք է վարձատրել արժանապատվորեն, աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող պարգեւավճար սահմանել նրանց համար, պետական մակարդակով շնորհակալություն ասել, բայց դրա համար ես ու «իմ հարեւան անգրագետ Պողոսը» գումար չպետք է տանք: Գումար պետք է վճարեն Պողոսին անգրագետ անվանող պատգամավորը, գործադիրի նրա գործընկեր նախարարն ու բոլոր նրանք, որ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ բավական յուղալի պարգեւավճարներ են ստանում:

Աստղաբաշխական թվեր ստանալուց զատ՝ քայլելով իշխանության հասածները պետք է վեր կանգնեն սեփական ամբիցիաներից ու գործնականում ապացուցեն՝ տարբերվում են նախկիններից, ժողովրդի հետ են ու եկել են ծառայելու, տքնելու, չարչարվելու, երկիր պահելու: Այդպես չեն վարվի, ուրեմն որեւէ մեկը հաշտ չէ իր խոսքի ու մտքի հետ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը, լրագրողներիս հեգնելով, խորհուրդ էր տալիս իր պարգեւավճարները յուանով հաշվել, այժմ թեկուզ յուանով հանգանակություն կարող է անել՝ ծածուկ, առանց բարձրաձայնելու, ոչ թե հետեւի իր գործընկեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրինակին ու Facebook-ում հրապարակի, թե 100 հազար դրամ է փոխանցել բացված հաշվեհամարին:

«Աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը», ու եթե բարի գործ եք անում, մի՛ շտապեք դրա մասին բարձրաձայնել, ավելին՝ դա բարի գործ չէ, դա ձեր պարտականությունն է: Ոչ թե հաշվեհամար պետք է բացեիք, այլ բոլորիդ մի քանի տասնյակ հազար դոլարանոց պարգեւավճարներով լուծեիք այն հարցերը, որոնք առկա են: Այդ ժամանակ, խոստանում եմ, ես անձամբ կնախաձեռնեմ ձեզ պարգեւավճարի արժանացնելու գործընթացը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում