Աշխարհում կանխատեսվում է հսկայական չափերի հասնող գործազրկություն
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կանխատեսել է համաշխարհային ճգնաժամ և հսկայական գործազրկություն՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ մասնագետների՝ 25 միլիոն մարդ կկորցնի իր աշխատանքը, եթե պետությունը շտապ միջոցներ չձեռնարկի աշխատողներին ճգնաժամի հետևանքներից պաշտպանելու համար: Համեմատության համար նշվում է, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում գործազրկության զոհ դարձավ 22 միլիոն մարդ: