Իսպանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 767-ի
Իսպանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 767-ի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երկրում վարակված է ընդհանուր առմամբ 17,147 մարդ, նրանց թիվը մեկ օրում աճել է 25 տոկոսով (3,5 հազար մարդ): Այս դեպքերից 6,7 հազարը գրանցվել է մայրաքաղաք Մադրիդում: Մարտի 18-ի դրությամբ՝ վարակվածների թիվը կազմում էր 13,7 հազար մարդ:
Համաձայն վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 222.6 հազար մարդ: Մահացել է ավելի քան 9,1 հազար մարդ, ևս 85 հազարը բուժվել է: Վարակվածների քանակով Իսպանիան զբաղեցնում է չորրորդ տեղը Չինաստանից (81154), Իտալիայից (35713) և Իրանից (18407) հետո: