Խնդրում եմ ով մինչև երեկվա դրությամբ ինչ տեղեկություն ունի գրեք Varks.am-ի և Fast Credit կազմակերպությունների հետ կապված. Սոֆյա Հովսեփյան
Ահազանգերի հետևանքով երեկ կապվել եմ «Մոգո» վարկային կազմակերպություն, որտեղ վստահեցրել են, որ մեկ ամսով հետաձգել են վճարումները, ինչպես նաև բոլոր դիմումներն անհատապես քննվում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Իսկ «վարքս» և «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպություններ հնարավոր չեղավ կապվել, քանի որ հեռախոսները կարելի է ասել չեն գործում, այնուամենայնիվ խնդրում եմ ով մինչև երեկվա դրությամբ ինչ տեղեկություն ունի խնդրում եմ գրեք այս կազմակերպությունների հետ կապված»,- գրել է պատգամավորը։