Շարմազանովն իր 2 ամսվա աշխատավարձը նվիրաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին
Սիրելի հայրենակիցներ, միանում եմ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համահայկական դրամահավաքին․ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերում եմ մարտ եւ ապրիլ ամիսների դասախոսության աշխատավարձս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Կոչ եմ անում գործընկերներիս իրենց մասնակցությունը ունենալ համազգային այս նախաձեռնությանը։ Օգնենք միմյանց եւ սատար կանգնենք մեր Հայրենիքին։
Առողջություն բոլորին»,- գրել է նա։