Ունենք հաստատված ևս 7 դեպք, ընդհանուր թիվը՝ 122. նախարար
Եվս 7 հաստատված դեպք ունեցանք, այսինքն՝ ընդհանուր հաստատված թիվը 122 է։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ հաստատված դեպքերը կապված են արտադրամասում հաստատված դեպքի հետ և ի սկզբանե իրենց տեսադաշտում են եղել։
«Դա իհարկե ինչ-որ չափով վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ»,- ասաց նախարարը։