«Բավարիան» մտադիր է ամռանը գնել Լերոյ Սանեին
Մյունխենի «Բավարիան» մտադիր է մրցաշրջանի ավարտին պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք LIAN Sport-ից։
Նախորդ շաբաթ գերմանական թիմի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիդիչը հանդիպել է Սանեի գործակալի հետ և քննարկել գերմանացու հավանական տեղափոխման տարբերակը։ Սանեին մյունխենյան ակումբը պատրաստ է առաջարկել 5-ամյա պայմանագիր։
Գերմանացու նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում են ևս 2 գրանդ ակումբներ։