Գիտնականը պարզաբանել է, թե որն է կորոնավիրուսի վերացման նախապայմանը
Կենսաբանության ոլորտում դոկտոր-պրոֆեսոր Անչա Բարանովան նշել է այն պատճառները, որով պայմանավորված կորոնավիրուսը կվերանա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Առաջնային նա անվանել է վիրուսի էվոլյուցիան։
Այս պահին նա մարդու օրգանիզմում իրեն լավ է զգում, սակայն որոշ ժամանակ հետո այն կարող է այլ դրսևորում ունենալ։ Գիտնականը նշել է, որ մարդու իմունիտետի բարձրացումը ևս կարող է ստիպել, որպեսզի վիրուսը լքի մարդու օրգանիզմը։ Երբ բոլորի մոտ առաջանա վիրուսի դեմ իմունիտետ, այդ ժամանակ վարակը կլքի մարդկանց։
Հիշեցնենք, որ վիրուսը տարածվեց դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքից։