Ֆրանկ Ռիբերին 50 հազար եվրո գումար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին
Իտալական «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին 50 հազար եվրո գումար է նվիրաբերել իտալական հիվանդանոցներին։
Այս մասին տեղեկանում ենք L'Équipe-ից։
Այս մրցաշրջանում ֆրանսիացի Ռիբերին մասնակցել է 11 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ միայն այսօր Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 մարդ։