Սալլահը 1 միլիոն եվրո գումար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալլահը 1 միլիոն եվրո է տրամադրել Եգիպտոսում կորոնավիրուսի դեմ պայքարին։
Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսի նախկին սպորտի նախարար Խալեդ Աբդուլազիզի թվիթթերյան գրառումից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում հայտնաբերված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։